Թուրքիայում հող վարելու նպատակով պղծել են հայկական գերեզմանները (լուսանկար)


Թուրքիայում հող վարելու նպատակով պղծել են հայկական գերեզմանները (լուսանկար)
Մարտ 24 12:56 2017

Թուրքիայի նախկին հայաբնակ Երզնկա նահանգում տեղացիները հող վարելու նպատակով քանդել են հայկական գերեզմանները։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի տեղեկացմամբ՝ քաղաքացիներից մեկը դաշտում նկատել է կոտրված խաչքարեր ու մարդկային ոսկորներ, որից հետո շտապ ահազանգել է պատկան մարմիններին։ Խնդրի հետ կապված Երզնկայի մշակույթի վարչության պետը նշել է, թե արդեն ուսումնասիրություններ են իրականացնում ահազանգի հետքերով։

Տեղացիների խոսքով՝  այդ հատվածում հայերի գերեզման է եղել ու եկեղեցի, սակայն եկեղեցին ավերվել է, մնացել են միայն հիմքերը։ Հայկական գերեզմանի տարածքի հետ կապված պարզվել է, որ այն պետական հողատարածք է նշված, որը 49 տարով վարձակալության է հանձնվել գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու համար։