Apple-ը Հնդկաստանում իր առաջին գործարանը կբացի


Apple-ը Հնդկաստանում իր առաջին գործարանը կբացի
Մարտ 24 12:38 2017

Apple ընկերությունը առաջիկա 4-6 շաբաթվա ընթացքում Հնդկաստանի տարածքում կբացի իր առաջին գործարանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Գործարանը կտեղակայվի Բանգալոր քաղաքում: Պատրաստման կապալառուն է թայվանական Wistron ընկերությունը: Apple-ում հրաժարվել են մանրամասները քննարկելուց, սակայն ընդգծել են, որ Հնդկաստանի իշխանությունների հետ երկխոսությունը կառուցողական եւ անկեղծ է եղել:

Վերլուծաբանները նշում են, որ Հնդկաստանում ընկերության գործարանի հայտնվելը թույլ կտա հիմնավորվել զարգացող շուկայում: Դրանից զատ, այս երկրի տարածքում դեւայսների պատրաստումը դրանց արժեքը նվազեցնելու հնարավորություն կտա, ինչը հնդիկների համար սմարթֆոններն ավելի հասանելի կդարձնի: