Տան բազմոցին հայտնաբերել են 57-ամյա բնակչի դին


Տան բազմոցին հայտնաբերել են 57-ամյա բնակչի դին
Մարտ 24 12:30 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 23-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում` բազմոցին, հայտնաբերել 57-ամյա Գ. Պ.-ի դին: