Հայաստանում կանցկացվի «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը


Հայաստանում կանցկացվի «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը
Մարտ 24 11:50 2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ռոք ասոցիացիա» ՀԿ-ն, գործընկեր` «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» համագործակությամբ` ս. թ. մարտի 24-26- ն անցկացնում են «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը:

Մշակույթի նախարարությունից  հայտնում են, որ փառատոնի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհում հայտնի բազմաշերտ ու բազմաժանր ժամանակակից երաժշտությունը, ստեղծել մի հարթակ, որտեղ շփվելու եւ փորձով փոխանակվելու հնարավորություն կունենան հայ եւ արտերկրի երաժիշտները՝ համագործակցության հեռանկարով:

Փառատոնին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում հանդես եկող հայաստանյան եւ արտերկրի հայտնի խմբերը:

Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաեւ` ակումբային ելույթներ եւ բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ՝ վիրտուոզ երաժիշտների եւ փառատոնի այցելուների միջեւ տեղի կունենան հանդիպում-զրույցներ:



loading...