Apple-ը պաշտոնապես թողարկել է կարմիր գույնի iPhone 7


Apple-ը պաշտոնապես թողարկել է կարմիր գույնի iPhone 7
Մարտ 24 11:29 2017

Apple-ը պաշտոնապես ներկայացրել է iPhone 7 և iPhone 7 Plus կարմիր գույնի սմարթֆոնները, որոնց լուսանկարները հրապարակվել են ընկերության կայքում: Նորույթները RED շարքից են, հասանելի կլինեն մարտի 24-ից:

Վառ կարմիր գույնի iPhone-ը թողարկվել է Apple-ի և RED ծրագրի համագործակցության 10 տարվա պատվին, որի շրջանակներում միջոցներ է հավաքագրվում՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի, մալարիայի դեմ պայքարող հիմնադրամի համար: RED-ը գործարկվել է 2006թ. U2 խմբի մեներգիչ Բոնոյի կողմից:

Տեխնիկական բնութագրերով կարմիր iPhone 7-ը չի տարբերվում այլ գույների կորպուս ունեցող սմարթֆոններից:



loading...