Հարձակվել են Ռոսգվարդիայի զորամասի վրա. կա 6 զոհ


Հարձակվել են Ռոսգվարդիայի զորամասի վրա. կա 6 զոհ
Մարտ 24 11:25 2017

Ութ զինյալներից բաղկացած խումբը լույս մարտի 24-ի գիշերը փորձել Է ներխուժել Չեչնիայի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամաս, նրանցից վեցը ոչնչացվել են: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններում:

«Վեց զինյալներ սպանված են, եւս երկուսը թաքնվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ զորամասի հսկիչ անցակետում մարտը տեղի է ունեցել ժամը 02:00-ի եւ 03:00-ի միջեւ:Ռոսգվարդիայի կորուստները ներկայում ճշտվում են: «Զորամասի տարածքում մարտական լիակատար պատրաստության վիճակ է հայտարարված», հավելել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ռոսգվարդիան ստեղծվել է Պուտինի հրամանով, որին տրվել են լայն լիազորություններ, մասնավորապես երկրում ներքին կարգը պաշտպանելու մասով: Այն համարվում է Պուտինի «անձնական գվարդիան»: