Վթարված «УРАЛ»-ի վիրավոր զինծառայողներից մեկն արդեն տեղափոխվել է Երևան


Վթարված «УРАЛ»-ի վիրավոր զինծառայողներից մեկն արդեն տեղափոխվել է Երևան
Մարտ 24 11:10 2017

 ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց , որ երեկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին УРАЛ մակնիշի ՊՆ և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորված, Վարդենիսի հիվանդանոց տեղափոխված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, ու նա արդեն Երևան է տեղափոխվել, մյուսի վիճակն ավելի է թեթև է: Նա շարունակում է բուժում ստանալ Վարդենիսի ԲԿ-ում:

«Զինծառայողը, որն ավելի ծանր վիճակում է գտնվում, ունի վնասվածքներ գլխի շրջանում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 19:00-ի սահմաններում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի «Հարուրի Ձոր» կոչվող հատվածում վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Volkswagen-ն էլ մոտ 70 մետր գլորվել է ձորը: Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Վիրավորներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են: