Դքսուհի Քեթրինն այցելել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի թագավորական քոլեջ (լուսանկարներ)


Դքսուհի Քեթրինն այցելել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի թագավորական քոլեջ (լուսանկարներ)
Մարտ 24 11:09 2017

Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնն այց է իրականացրել Լոնդոնում գտնվող Մանկաբարձության և գինեկոլոգիայի թագավորական քոլեջ: Դքսուհու այցի պատճառը, սակայն, հղիությունը չէ. հենց այստեղ է մարտի 23-ին անցկացվել Best Beginnings հիմնադրամի միջոցառումը:

Հայտնի է, որ հիմնադրամն օգնություն է ցուցաբերում հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշաններ ունեցող մայրերին: Վիճակագրական տվյալների համաձայն` Մեծ Բրիտանիայում 10 մայրերից 2-ն ունեն հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշաններ:

Tatler.ru-ն գրում է, որ Քեթրինին հաջողվել է խուսափել այդ խնդրից, սակայն պարզվել է, որ անինքնավստահության և տագնապի զգացողությունները ծանոթ են նաև նրան:

«Երեխաներն իմ կյանքում տեղի ունեցած լավագույն բանն են: Սակայն մայր լինելը հեշտ չէ նույնիսկ ինձ համար, չնայած ինձ օգնում են դայակներն ու տնտեսուհին, որոնց հնարավորությունը շատ կանայք չունեն: Երբեմն ինձ տանջում են կասկածները` արդյոք լավ մայր եմ», - խոստովանել է Քեթրինը:

 

 

 

 

 

  

 

  

 

  

 

  

 



loading...