Նավթի համաշխարհային գներն աճում են


Նավթի համաշխարհային գներն աճում են
Մարտ 24 11:00 2017

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.38%-ով՝ հասնելով 47.88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0.42%-ով՝ հասնելով 50.68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: