«Հրապարակ». Ինչո՞ւ է չեղյալ համարվել Սերժ Սարգսյանի այցը Գեղարքունիք. ՀՀԿ-ում պարտիզանաբար լռում են


«Հրապարակ». Ինչո՞ւ է չեղյալ համարվել Սերժ Սարգսյանի այցը Գեղարքունիք. ՀՀԿ-ում պարտիզանաբար լռում են
Մարտ 24 09:29 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նախապես պլանավորած այցը Գեղարքունիքի մարզ երեկ չեղյալ է հայտարարվել։ Թե ինչ պատճառներով, ՀՀԿ-ում պարտիզանաբար լռում են։

Մինչդեռ նախապես թեկնածուներին տեղեկացրել էին սպասվող այցի մասին, նրանք էլ, կազմ-պատրաստ՝ սպասել էին ողջ օրը։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մեր լրագրողին ասել է, թե ոչ մի հանդիպում էլ չեղյալ չի համարվել, վստահեցրել է նաեւ, որ առաջիկա օրերին այցը կկայանա։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Սերժ Սարգսյանը մարզից մարզ է այցելում, փակ հանդիպումներ ունենում ՀՀԿ-ական ակտիվի հետ, ընտրություններից առաջ վերջին ցուցումները տալիս, նախօրեին էլ նա Կոտայքում է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում