«Ժամանակ». Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է. նա հանդիպել է իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Ծառուկյանի հետ



«Ժամանակ». Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է. նա հանդիպել է իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Ծառուկյանի հետ
Մարտ 24 09:25 2017

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը լրջորեն մտահոգված է առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներից։ Ի սկզբանե, Սահմանադրական փոփոխությունները նպատակ են ունեցել քաղաքական դաշտի բոլոր հիմնական դերակատարների համար տեղ ապահովել խորհրդարանում, սակայն ծրագիրը խափանել է Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն, որը օրըստօրե «խժռում» է ընդդիմության ձայները՝ ավելի ու ավելի մեծացնելով հավանականությունը, որ ԱԺ չանցած ուժերը ընտրություններից հետո կսկսեն հանրահավաքներ, հանրային այլ գործողություններ։

Նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել է ստեղծված իրավիճակի գլխավոր «մեղավորի»՝ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու առաջացած իրավիճակից դուրս գալու ելքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում