«Բարև հիմար»․ Քիմ Քարդաշյանը` Քանյե Ուեսթին


«Բարև հիմար»․ Քիմ Քարդաշյանը` Քանյե Ուեսթին
Մարտ 24 00:38 2017

Keeping Up With The Kardashians հեռուստասերիալի վերջին սերիաներում Քիմ Քարդաշյանը պատմում է իր ընտանիքին Փարիզի կողոպուտի մասին։

DailyMail-ը գրում է, որ հեռուստաաստղը արտասվելով քրոջն ու մորը պատմել է, թե ինչպես է վախեցել, երբ ռեփեր Քանյե Ուեսթն ուշ է տուն եկել։

«Մի անգամ նա ուշացավ ու գիշերվա ժամը 3-ին տուն եկավ։ Ես Նորթի հետ պառկած էի ննջարանում և հանկարծ ոտնաձայներ լսեցի: Շատ վախեցա, գրկեցի Նորթին և սկսեցի արտասվել: Սկսեցի կանչել Քանյեին, սակայն նա ինձ չէր լսում: Հիստերիայի մեջ էի, սակայն հետո նա ներս մտավ, և ես հանգստացա։ Քիչ անց զայրացա և բղավեցի՝ բարև´, հիմար: Ես պետք է իմանամ, որ դու ես տուն մտել: Ինչ որ նշան արա։ Նրա ուշ հայտնվելն ամեն անգամ ինձ Փարիզի մասին է հիշեցնում»,- պատմել է Քիմը քրոջը՝ Քորթնիին ու մորը՝ Քրիսին։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Քարդաշյանին կողոպտել էին Փարիզի հյուրանոցներից մեկում։ Նրա խոսքերով՝ կողոպտիչները ցանկանում էին բռնաբարել իրեն։



loading...