Մոսուլում փլատակների տակից խաղաղ բնակիչների ավելի քան 80 դի են հայտնաբերել


Մոսուլում փլատակների տակից խաղաղ բնակիչների ավելի քան 80 դի են հայտնաբերել
Մարտ 23 23:45 2017

Իրաքի անվտանգության ուժերը խաղաղ բնակիչների ավելի քան 80 դի են հայտնաբերել Մոսուլում՝ ԴԱԻՇ-ից ազատագրված արևմտյան հատվածում, ռմբակոծման հետանքով ավերված շինությունների փլատակների տակից՝ տեղեկացնում է Anadolu-ն՝ հղում կատարելով իրաքյան բանակի ներկայացուցչին:

Խաղաղ բնակիչների դիերը հայտնաբերվել են Բաբ Լեքեշ և Բաբ Ջեդիդ շրջաններում: Սպանվածների թվում գերակշռում են կանայք և երեխաները: Զոհվածները թաղվել են եղբայրական գերեզմանոցում: Մոսուլի ազատագրված հատվածներում շարունակվում են փրկարարական աշխատանքները: