Բուլղարացիները ցանկապատ են կառուցում Թուրքիայի հետ սահմանին


Բուլղարացիները ցանկապատ են կառուցում Թուրքիայի հետ սահմանին
Մարտ 23 23:29 2017

Անօրինական ներգաղթյալների բուլղար «որսորդները» սկսել են ցանկապատ կառուցել Թուրքիայի հետ սահմանին, որպեսզի «կանխեն թուրքական սադրանքները ընտրությունների ժամանակ», ինչպես նաև փասխտականների ներխուժումը: Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է կամավորական աշխատակիցներից մեկը:

Ցանկապատի կառուցման աշխատանքներին շուրջ 400 մարդ է ներգրավված: Երկրի պաշտոնական իշխանությունները չեն մասնակցում սահմանին ցանկապատի կառուցմանը: Նախատեսվում է 4 մետր բարձրությամբ պատը կառուցել 11 կմ երկարությամբ:

Թուրք-բուլղարական սահմանին իրավիճակը զգալիորեն բարդացել է մարտի 26-ին Բուլղարիայում նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Որոշ կուսակցություններ կարծում են, որ Թուրքիան կարող է աջակցել թուրքամետ ուժերին , որոնք պաշտպանում են թուրք փոքրամասնության շահերը երկրում: