Ինչպես է մեր մարմինն արձագանքում հարաբերությունների ընդհատմանը


Ինչպես է մեր մարմինն արձագանքում հարաբերությունների ընդհատմանը
Մարտ 23 23:21 2017

Բաժանումը ցանակցած մարդու կյանքում ոչ հաճելի իրադարձություններից է: Գրգռված նյարդեր, անքնություն, ախորժակի կորուստ: Բայց սա ամե՞նն է:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում մարդու մարմնի հետ բաժանումից հետո (իհարկե, եթե դա հաշվարկով ամուսնություն չի եղել):

Փորձերից մեկը ցույց է տվել, որ բաժանվելուց հետո մարդը, երբ նայում է իր նախկին սիրելիի լուսանկարին, զգում է իրական, ֆիզիկական ցավ: Ոչ, դա գրգռվածություն չէ, դրանք ազդակներ են, որոնք իրական ցավ են առաջացնում:

Բացի այդ, արձանագրվել է կենտրոնացման և էներգիայի հսկայական կուտակում: Սակայն մի շտապեք ուրախանալ: Տվյալ դեպքում կորտիզոլը և ադրենալինը, որոնք պատասխանատուն են վերոնշյալ գործընթացների համար, կարող են ավելի շատ վնասել ձեր մարմնին, քան հակառակը: Չզարմանաք, երբ ունենաք բարձր ճնշում, հաճախակի գլխացավեր և անքնություն:
Դուք միանգամից և սրընթաց նիհարում եք: (Այդուհանդերձ, չկա չարիք, առանց բարիքի:) Սակայն այս դեպքում ևս պետք է զգույշ լինել. չէ՞ որ մենք գիտենք, որ քաշի կտրուկ անկումը վնասակար է օրգանիզմի համար: Իսկ դա նշանակում է, որ հարկ է ճիշտ սնվել և չդադարել հետևել առողջ սննդակարգին: Անգամ՝ այդպիսի իրավիճակում:

Ես մեկ տհաճ հետևանք է ձեր օրգանիզմի ու մաշկի պաշտպանունակության անկումը: Դուք ավելի թույլ եք դառնում: Դա տեղի է ունենում ամենատարբեր պատճառներով: Այդ շրջանում հատկապես մաշկն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Բացի այդ` բաժանումը կարող է դառնալ մազաթափության, սրտի հետ կապված խնդիրների, նյութափոխանակության խախտման պատճառ:

Դա կատակ բան չէ. «կոտրված սիտը»՝ իրողություն է: Հիշեք, որ ձեր առողջությունը ձեր ձեռքերում է` մի կախեք դրանք:



loading...