Թերեզա Մեյը հանդիպել է Լոնդոնում ահաբեկչությունից տուժածների հետ


Թերեզա Մեյը հանդիպել է Լոնդոնում ահաբեկչությունից տուժածների հետ
Մարտ 23 23:14 2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այցելել է Լոնդոնում ահաբեկչությունից տուժածներին՝ տեղեկացնում է Reuters-ը:

Վարչապետը նրանց հանդիպել է հիվանդանոցում, ուր տեղափոխել են նրանց Լոնդոնի կենտրոնում ահաբեկչությունից հետո: Նա շփվել է ահաբեկչությունից տուժածների, ինչպես նաև բժշկական անձնակազմի հետ:

Վարչապետի ներկայացուցչի խոսքով՝ Մեյը հիվանդանոցում մոտ 40 րոպե է անցկացրել և գրառում է թողել ցավակցությունների գրքում: