«Ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց».Շարմազանովը` Սամվել Բաբայանի ձերբակալության մասին


«Ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց».Շարմազանովը` Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
Մարտ 23 22:00 2017

Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձեռնպահ կմնա որևէ գնահատական հնչեցնելուց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության գործով։

«Ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, որպեսզի իմ գնահատականը միջամտություն չդիտվի։ Համոզված եմ, որ ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի քաղաքացիներին ու փաստաբանին գործի մասին», - նշեց Է.Շարմազանովը։

Դիտարկմանը՝ ընդդիմադիրնեըն այս հարցում մեղադրում են իշխանություններին, նա պատասխանեց. «Նախ ընդդիմադիրները չէ, ընդդիմության մի փոքր հատվածը։ Սա լավագույն ճանապարհը չէ, որ յուրաքանչյուր ձերբակալություն, իրավական գործընթաց փորձեն քաղաքականացնել սեփական՝ առանց այդ էլ շատ ցածր վարկանիշը ավելացնելու համար։ Քաղաքական որևէ շահարկում անթույլատրելի է։ Այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները, ամեն ինչ լինելու օրենքով սահմանված կարգով»։