Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության հեղինակի ինքնությունը


Հայտնի է Լոնդոնի ահաբեկչության հեղինակի ինքնությունը
Մարտ 23 21:41 2017

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում` Վեստմինստերյան պալատի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը 52-ամյա Խալեդ Մասուդն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները, Մասուդը ծնվել է Քենթում: Նա նախկինում անցել է ապօրինի զենք կրելու, ինչպես նաև հանրային կարգը խախտելու գործերով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: