ՄԱԿ-ի ԱԽ նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Լոնդոնի ահաբեկչության զոհերի


ՄԱԿ-ի ԱԽ նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Լոնդոնի ահաբեկչության զոհերի
Մարտ 23 21:22 2017

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մարտի 23-ի նիստը մեկնարկել է Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ՝ հայտնում է Reuters-ը:

Նիստի մեկնարկին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը, որ նախագահում էր նիստը, դատապարտել է Լոդնդոնում իրականացված հարձակումն ու ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին: «Ցանկանում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին: Խորհրդի անդամներին առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել երեկվա զոհերի և աշխարհում ահաբեկչության զոհերի հիշատակը»,- ասել է Ջոնսոնը:

Մարտի 22-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 40 մարդ վիրավորվել է: Ահաբեկչության հետևանքով դադարեցվել էր Համայնքների պալատի նիստը, իսկ պատգամավորներին հրահանգվել էր չլքել խորհրդարանի շենքը: