Մենք մնալու ենք այստեղ, ով ուզում է , թող գա. Շահեն Հարությունյան


Մենք մնալու ենք այստեղ, ով ուզում է , թող գա. Շահեն Հարությունյան
Մարտ 23 19:38 2017

Հաց բերողի հիշատակին նվիրված ցույցին այսօր կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ այս պահին պայքարը պատկերացնում է փողոցում:

«Այլեւս ոչ մեկին կոչ չեմ անելու գալ Ազատության հրապարակ: Մենք մնալու ենք այստեղ, ով ուզում է , թող գա»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Ի դեպ, այսօրվա նախատեսված երթն էլ տեղի չունեցավ, քանի որ ակցիան սակավաթիվ էր:

«Գոնե 300 մարդ պետք է հավաքվի, որ երթ անենք»,- ավելացրեց Շահեն Հարությունյանը:

Հաց բերող Արթուր Սարգսյանի հոգեհանգստի եւ թաղման օրերին Ազատության հրապարակում ակցիաները դադարեցվել էին: