Արցախի նախագահն ու ՀՀ արտգործնախարարի տեղակալը քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր


Արցախի նախագահն ու ՀՀ արտգործնախարարի տեղակալը քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր
Մարտ 23 19:21 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: