Ո՞վքեր են թիվ 13 ընտրատարածքի (Տավուշ) ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 13 ընտրատարածքի (Տավուշ) ռեյտինգային թեկնածուները
Մարտ 23 19:10 2017

Արդեն հայտնի է, որ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ,ՀՎԿ,ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»):

Armday.am-ը շարունակում է ներկայացնել խորհրդարանական ընտրություններին ռեյտիինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին:

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին: Նշենք, որ այս ընտրատարածքն ունի 107.353 ընտրող:

«Ելք» կուսակցությունների դաշինքն այստեղ առաջադրել է 5 թեկնածու

Մելիքջանյան Լիպարիտ - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ

Բեգլարյան Հայկանուշ - չի աշխատում

Փաշինյան Սիփան - Մեր տպարան ՍՊԸ փոխտնօրեն

Ալեքսանյան Սարգիս - Հորիզոն ՍՊԸ

Անտոնյան Հերմինե - Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, դասավանդող

 

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թեկնածուները 7-ն են

Ղուկասյան Հայկ - ՀՀ սպորտի և երիտ. հարցերի նախարարի նախկին խորհրդական

Խառատյան Արմեն - Խառատյան Արմեն ԱՁ նախագահ

Իսրայելյան Գերասիմ - Իսրայելյան ՍՊԸ տնօրեն

Մելիքսեթյան Ժիրայր - Տավուշի մարզի Որսմիավորման հ/կ նախագահ

Ադամյան Նինա - չի աշխատում

Մաիլյան Արմենուհի - Հայբուսակ համալսարանի Իջևանի մ/ճ դասախոս

Բաբաջանյան Վարուժան - անհատ ձեռնարկատեր

 

ՀՀԿ-ն առաջադրել է 7 թեկնածու

Ամիրյան Հասմիկ - Իջևանի վարժարան ՊՈԱԿ տնօրեն

Ավալյան Գրիգոր - Գրանդ-Տոբակո ՍՊԸ ֆինանսական տնօրեն

Խառատյան Սեյրան - Գազպրոմ Արմենիա Տաուշի ԳԳՄ տնօրեն

Խուդավերդյան Նելլի - ԵՊՀ իջևանի մ/ճ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, գիտությունների թեկնածու

Հակոբյան Հակոբ - ՀՀ ԱԺ պատգամավոր

Նազարյան Կարեն - Տավուշի մարզպետարանի կրթության եւ մշակույթի բաժնի վարչության պետ

Պետրոսյան Վարդան - Վարդան Պետրոսյան ԱՁ տնօրեն

 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ունի 7 թեկնածու

Աբազյան Գարիկ - չի աշխատում

Աստանյան Արտակ - չի աշխատում

Գասպարյան Արարատ - չի աշխատում

Նազարյան Գեղամ - քաղաքագետ

Վերանյան Հովսեփ - գործարար

Սիրադեղյան Ալվարդ - ուսուցչուհի

Չատյան Օլյա - չի աշխատում

 

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն ունի 7 թեկնածու

Դարբինյան Կարեն - Չինչինի գյուղապետ

Յամուկյան Արկադի - Հայանտառ ՊՈԱԿ Արծվաբերդի անտառտնտեսության մ/ճ տնօրենի տեղակալ

Սահակյան Շուշանիկ - Դիլիջանի Վ. Անանյանի անվան միջն. դպրոցի ուսուցչի օգնական

Սիմոնյան Կարապետ - ուսուցիչ, անտառապետ

Վարագյան Վարսիկ - Իջևանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի

Վարդապետյան Վահե - ԵԿՏԱ Իջևանի մ/ճ տնօրեն

Վարշամյան Լևոն - ՀՀ ԿԱ Դիլիջանի ուսումնական կենտրոն, էլեկտրագետ

 

ՀՅԴ-ն առաջադրել է 7 թեկնածու

Սահակյան Արտավազդ - վիրաբույժ

Ալեքսանյան Վարդան - Տավուշի փոխմարզպետ

Մանուկյան Սուրեն - Հայանտառ Իջևանի մ/ճ տնօրեն

Մանուչարյան Մարետա - մանկավարժ

Փայտյան Արայիկ - Պետեկամուտների Բերդի սպասարկման պետ

Վանցյան Լևոն - Տավուշի մարզպետարանի առողջապահության վարչության պետ

Աղաջանյան Շողիկ - Տավուշի թեմ

 

«Կոնգրես ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի թեկնածուները 7-ն են

Աթաբեկյան Արթուր - չի աշխատում

Քոսակյան Գագիկ - չի աշխատում

Ամյան Սերգեյ - թոշակառու

Ջուլհակյան Անահիտ - ուսուցչուհի

Մանուչարյան Մանե - չի աշխատում

Նասիբյան Արտակ - չի աշխատում

Ասատրյան Գուրգեն - չի աշխատում

 

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն առաջադրել է 7 թեկնածու

Խաչատրյան Անժելա - Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ

Կյուրեղյան Սեյրան - չի աշխատում

Մարկոսյան Արման - Իջևանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ

Մեժլումյան Արմեն - Էրիեմ Էներջի ՍՊԸ տնօրեն

Չիլինգարյան Շուրիկ - չի աշխատում

Քոքոբելյան Վաչիկ - ՍԵՌԱ ՍՊԸ հիմնադիր տնօրեն

Սարգսյան Կարինե - դասախոս

 

«Հայաստանի կոմունիստական» կուսակցությունն ունի 7 թեկնածու

Բաղդասարյան Աննա - ՀԱՄԽ աշխատակից

Բեկնազարյան Յուրա - ԵՊՀ Իջևանի մ/ճ ավագ դիսպեչեր

Պապյան Աշոտ - Սովետական սպաներ միության նախագահ

Խեչյան Մանյա - չի աշխատում

Պետրոսյան Սեյրան - Հայբիզնես բանկի Նոր Հաճնի մասնաճյուղ

Սարգսյան Էդիկ - թոշակառու

Օթարյան Ասյա - Իջևանի Շրջկոմի 1-ին քարտուղար

 



loading...