Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել փակել քրդական ներկայացուցչությունը


Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել փակել քրդական ներկայացուցչությունը
Մարտ 23 18:58 2017

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ թուրքական կողմը ակնկալում է, որ Մոսկվան կփակի Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական ճյուղի գրասենյակը Ռուսաստանում, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նա նաև նշել է, որ Անկարայում ՌԴ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովին կանչել են գերատեսչություն՝ սիրիական տարածքում հրաձգության հետևանքով թուրք զինվորի մահվան կապակցությամբ: Ռուս դիվանագետին հայտնել են, որ պատահարի կրկնության դեպքում պատասխան միջոցներ կկիրառվեն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանը կփակի քրդական կազմակերպության գրասենյակը Մոսկվայում: