Պետդումայի նախկին պատգամավորի սպանության մեղավորը Ռուսաստանն է. Պորոշենկո


Պետդումայի նախկին պատգամավորի սպանության մեղավորը Ռուսաստանն է. Պորոշենկո
Մարտ 23 17:08 2017

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Վորոնենկովի սպանությունն անվանել է «ահաբեկչական գործողություն Ռուսաստանի կողմից»:

«Կիևի կենտրոնում Դենիս Վորոնենկովի ճղճիմ սպանությունը պետական ահաբեկչական գործողություն է Ռուսաստանի կողմից: Ռուսական հատուկ ծառայությունների ակնհայտ ձեռագիրն է, որը նախկինում բազմիցս ի հայտ է եկել եվրոպական մայրաքաղաքներում»,-գրել է Պորոշենկոն Facebook-ում:

Նա նաև նշել է, որ Վորոնենկովը եղել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի գլխավոր վկաներից մեկը և քաջատեղյակ է եղել Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու գործում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դերակատարումից: