Ո՞վքեր են թիվ 12 ընտրատարածքի (Սյունիք, Վայոց Ձոր) ռեյտինգային թեկնածուները


Ո՞վքեր են թիվ 12 ընտրատարածքի (Սյունիք, Վայոց Ձոր) ռեյտինգային թեկնածուները
Մարտ 23 16:34 2017

Արդեն հայտնի է, որ ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ, որից 5-ը կուսակցություն է ( ՀՀԿ, ՀՅԴ,ՀՎԿ,ՀԿԿ, «Ազատ դեմոկրատներ»), 4-ը՝ դաշինք («Ծառուկյան», «ԵԼՔ», «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»):

Armday.amշարունակում է ներկայացնել խորհրդարանական ընտրություններին ռեյտիինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին:

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուներին: Նշենք, որ այս ընտրատարածքն ունի 150.000-ից ավել ընտրող:

«Ելք» դաշինքի թեկնածուները 9-ն են

Արամ Սարգսյան - «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ

Մարինա Ղազարյան – ՔՊԿ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց, մանկավարժ

Սրբուհի Գրիգորյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն»-ի գործադիր տնօրեն

Տիգրան Գևորգյան - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, չի աշխատում

Նորիկ Սարգսյան – ՔՊԿ, չի աշխատում

Արշավիր Խալափյան – ՔՊԿ, Փաստաբանների պալատի անդամ

Նարա Հովհաննիսյան – ԼՀԿ, չի աշխատում

Արամ Հակոբյան – ՔՊԿ, «Արամ Հակոբյան» ԱՁ ատամնաբույժ

Քրիստիներ Եդիգարյան- ՔՊ, չի աշխատում

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջադրել է 7 թեկնածու

Սամվել Հարությունյան – անկուսակցական, ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող

Քրիստինե Ավթանդիլյան – ԱԴԿ, չի աշխատում

Վարշամ Բագրատյան – անկուսակցական, չի աշխատում

Արման Դավթյան – ԱԴԿ, «Սիթի սերվիս» ՍՊԸ գործադիր տնօրեն

Աննա Հովհաննիսյան – ԱԴԿ, «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ ավագ մասնագետ

Գագիկ Սարդարյան – անկուսակցական, «Քարդ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն

Արման Առաքելյան – ԱԴԿ, «Հերմոն Մադ» ՍՊԸ ինժեներ

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուները 10-ն են

Աղասի Հակոբջանյան – ԲՀԿ, «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի խորհրդի անդամ, Սիսիանի նախկին քաղաքապետ

Մերուժան Սիմոնյան- ԲՀԿ, ՀՀ ԱԺ պատգամավոր

Սերգեյ Բագրատյան – ԲՀԿ, Ա. Մկրտչյանի անվան ՏԻՀ պրոֆեսոր

Դավիթ Հարությունյան – ԲՀԿ, Եղեգնաձոր համայնքի ղեկավար

Ռոբերտ Հակոբյան – ԲՀԿ, չի աշխատում

Հասմիկ Շաքարյան – անկուսակցական, ԵՊՀ դոցենտ

Թամարա Սարգսյան – անկուսակցական, «Ապագա սերունդ» միության հասարակայնության հետ կապերի պատասխանատու

Սոֆյա Պետրոսյան – ԲՀԿ, Սյունիքի մարզի Ջրվենանցի համայնքապետարանի հաշվապահ

Նաիրի Բախշյան – անկուսակցական, չի աշխատում

Սլավիկ Ամիրյան – անկուսակցական, ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ փոխտնօրեն

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջադրել է 6 թեկնածու

Մասիս Անդրեասյան – ՀՎԿ, Կապանի «Պոլիմետալ» ընկերության մարկշեյդեր

Միքայել Գրիգորյան – ՀՎԿ, «Արենի վայն» ՍՊԸ տնօրեն

Հովիկ Իսաջանյան – Սիսիանի Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն, ազգային պատկերասրահի «Սիսիան» մասնաճյուղի գիդ

Արմեն Հարությունյան- ՀՎԿ, անհատ ձեռներեց

Թերեզա Միքայելյան – ՀՎԿ, «ՀԵՔ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն

Ալիսա Պետրոսյան – ՀՎԿ, Շաղաթի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուները 10-ն են

Դավիթ Մաթևոսյան – անկուսակցական, «Q-H» ՍՊԸ տնօրեն, Սյունիքի նախկին փոխմարզպետ

Գարիկ Մովսիսյան – ՀԺԿ, չի աշխատում

Ավետիք Ավետիսյան – անկուսակցական, «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ հերթափոխի պետ

Արտաշես Գալստյան – անկուսակցական, «Վայքի բուժմիավորում» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ

Արշակ Մուսախանյան – ՀԱԿ, ուսանող

Արամ Ավագյան – ՀԺԿ, չի աշխատում

Լիդա Մելիքյան - ՀԱԿ, չի աշխատում

Գոհար Հարությունյան – ՀԱԿ, չի աշխատում

Անի Գևորգյան – ՀԱԿ, լրագրող

Մովսես Բաբաջանյան – անկուսակցական, չի աշխատում

Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուները 8-ն են

Վահե Հակոբյան – ՀՀԿ, Սյունիքի մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Սյունիքի ՏԿ նախագահ

Աշոտ Արսենյան – ՀՀԿ, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր

Նարինե Առաքելյան – ՀՀԿ, Քաջարանի համար 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

Առուշ Առուշանյան – ՀՀԿ, «Գոր Մետալ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն

Մուրազ Գրիգորյան – ՀՀԿ, «Նեմալ» ՍՊԸ տնօրեն

Մխիթար Զաքարյան – ՀՀԿ, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար

Արևիկ Մաքունց- ՀՀԿ, Գորիսի համար 5 հիմնական դպրոցի տնօրեն

Ավետ Սարգսյան – ՀՀԿ, «Հիդրո» ՍՊԸ տնօրեն

Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի 8 թեկնածու

Անահիտ Բոյաջյան – ՀԱՄԿԿ, Երեւանի 17 դպրոցի ուսուցչուհի

Հարություն Գեւորգյան – ՀԿԿ, չի աշխատում

Քաջիկ Խաչատրյան – ՀԿԿ, թոշակառու

Էդի Հակոբյան – ՀԿԿ Կապանի շրջկոմի առաջին քարտուղար

Վալերիկ հայրապետյան – ՀԿԿ, չի աշխատում

Անուշ Հարությունյան – ՀԿԿ, չի աշխատում

Վահրամ Մաթեւոսյան – ՀԿԿ, թոշակառու

Սերյոժա Մակարյան – ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի առաջին քարտուղար

«Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն առաջադրել է 8 թեկնածու

Հասմիկ Ավետիսյան - «Համախմբում», չի աշխատում

Նաիրա Բադալյան - «Համախմբում», չի աշխատում

Արթուր Դավթյան- «Համախմբում», «Պետարդ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն

Վարդան Հարությունյան - «Համախմբում» կուսակցության կապանի կառույցի ղեկավար

Ռադիկ Հովհաննիսյան - «Ժառանգություն», անհատ ձեռներեց

Մատվեյ Ղազարյան - «Համախմբում», Գորիսի դպրոցի տնօրեն

Սամվել Մարգարյան – «Համախմբում», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Միխայել Օհանյան - «Համախմբում», «Ճանշին» տնտեսագետ 

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն ունի 10 թեկնածու

Արտակ Սարգսյան – ՀՅԴ, Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի համակարգող

Նունե Պետրոսյան – անկուսակցական, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ՀՀ ԲՍՓ գործակալության մանկական մասնագիտացված հանձնաժողովի նախագահ

Գագիկ Գեւորգյան – ՀՅԴ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ

Արտուր Աթայան – ՀՅԴ, չի աշխատում

Վարդան Գևորգյան – ՀՅԴ, «Գեպո տանիք» ՍՊԸ տնօրեն

Հերմինե Համբարձումյան – ՀՅԴ, «Viva-Cell MTS» օպերատոր

Սասուն Մանուկյան – ՀՅԴ, «Խուստուփ» TV տնօրեն

Ալեք Ափունց – անկուսակցական, «Իզոտոպ դելտա» ՍՊԸ կայանի պետ

Վահե Դանիելյան – ՀՅԴ, չի աշխատում

Արփինե Մկրտչյան – անկուսակցական, ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղի մասնագետ