Ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշինքի ղեկավարներ Ն. Փաշինյանը, Է. Մարուքյանը և Ա. Սարգսյանը. վիրավորներ չկան


Ավտովթարի են ենթարկվել ԵԼՔ դաշինքի ղեկավարներ Ն. Փաշինյանը, Է. Մարուքյանը և Ա. Սարգսյանը. վիրավորներ չկան
Մարտ 23 16:14 2017

Քիչ առաջ ավտովթարի են ենթարկվել ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»,- գրել է Փաշինյանը:

Նշենք, որ «Ելք» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում են Գեղարքունիքի մարզում: