Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի (լուսանկարներ)


Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի (լուսանկարներ)
Մարտ 23 15:30 2017

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:

Պուշկինսկայա փողոցի վրա՝ Premier Palace հյուրանոցի մոտ, սպանություն է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակել են երկու տղամարդու վրա, որոնք ենթադրաբար գործարարներ են: Հրաձգության մասին Facebook-ում գրառում է կատարել ականատեսներից մեկը:

Մեկ այլ ականատես Vesti պարբերականին հայտնել է, որ տղամարդկանցից մեկը տեղում մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 12-13 փամփուշտ:

Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները, հունվարի վերջին Դենիս Վորոնենկոն ցուցմունք է տվել Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ պետական դավաճանության գործով: Փետրվարի 14-ին Վորոնենկոն հայտնել էր ուկրաինական քաղաքացիություն ստանալու մասին: Ռուսաստանում նրան ձերբակալելու հրաման էին տվել: Նախկին պատգամավորի դեմ նույնիսկ միջազգային հետախուզում էր հայտարարվել: