Եթե չես կարող անել՝ մի՛ արա, մարդկանց անեծքի տակ մի՛ մտի. Ծառուկյան


Եթե չես կարող անել՝ մի՛ արա, մարդկանց անեծքի տակ մի՛ մտի. Ծառուկյան
Մարտ 23 15:22 2017

Այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը ո՛չ պաշտոնի, ո՛չ գումարի, ո՛չ էլ ճանաչման կարիք ունի և որ ամեն ինչի հասել է:

«Իմ միակ նպատակը, իմ միակ ցանկությունն այսօր ձեր մատից փուշ հանելն է, երկրում համակարգ ու օրենք փոխելն է, որ մարդիկ հուսահատությունից դուրս գան: Ես այս օրերին մարզերում եմ լինում ու տեսնում եմ մարդկանց աչքերում այդ ահավոր հուսահատությունն ու հենց դա է, որ մենք պետք է փոխենք»,– ասել է նա։