Հայաստանի սահմանամերձ 25 գյուղերի բնակիչներին կօգնեն վճարել գազի և հոսանքի համար


Հայաստանի սահմանամերձ 25 գյուղերի բնակիչներին կօգնեն վճարել գազի և հոսանքի համար
Մարտ 23 11:20 2017

Հայաստանի սահմանամերձ 25 գյուղերի բնակիչներին նորից մեկ տարի կօգնեն վճարել գազի և էլեկտրականության համար: Այս մասին համապաստախան որոշումն ընդունվել է կառավարության մարտի 23-ի նիստում։ 

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ օգնություն կստանան կառավարության նախորդ որոշումներից մեկում թվարկված գյուղերը: Ցանկում ներառված են 2-ական գյուղեր Արարատի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ու 19 գյուղ՝ Տավուշի մարզից:

Այդ գյուղերի բնակիչները գազի, էլեկտրականության և ոռոգման ջրի ծախսերի մասնակի փոխհատուցում կստանան, ինչպես նաև հակառակորդի կրակահերթերի թիրախում գտնվող հողի և գույքի հարկի ամբողջական փոխհատուցում:

2017 թվականին այդ նպատակների համար 929 մլն դրամ (1.9 մլն դոլար) է հատկացվելու: