ԱԺ-ում կրկին նիստերի գումարման համար քվորում չապահովվեց


ԱԺ-ում կրկին նիստերի գումարման համար քվորում չապահովվեց
Մարտ 23 15:11 2017

ՀՀ ԱԺ-ում մարտի 23-ին քառօրյա նիստերի գումարման համար կրկին չի հաջողվել քվորում ապահովել։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն, մինչդեռ խորհրդարան է ներկայացել ընդամենը 13 պատգամավոր։ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը հայտարարել է, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչև քվորում ապահովելը:

Նշենք, որ սա ԱԺ 5-րդ գումարման վերջին քառօրյան էր: Հիշեցնենք, որ նախորդ երեք օրերին նույնպես քառօրյա նիստերի համար քվորում չէր ապահովվել: