Լևոն Զուրաբյանը պատասխանել է Շարմազանովին


Լևոն Զուրաբյանը պատասխանել է Շարմազանովին
Մարտ 23 14:56 2017

՛՛Կոնգրես-ՀԺԿ՛՛ դաշինքի անդամ, պատգամավոր Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, թե ժողովուրդը կարող է ճնշում գործադրել ընտրված իշխանության վրա: Զուրաբյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները և՛ 2008թ.-ի, և՛ 2013թ.-ի վերաբերյալ չեն փոխվել։ 

«Կուզեի պատասխան տալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որն ասել է`«անկեղծորեն շոյված է Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքից, որ Հանրապետական իշխանությունն ընտրված իշխանություն է»: Պարոն Շարմազանովին ես կուզեմ ասել հետևյալը. եթե նա նկատի ունի Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ ժողովուրդն իրավունք ունի ճնշել իշխանություններին, որ նրանք գնան և ընդունեն խաղաղության ծրագիրը, նա նկատի ուներ զուտ տեսական դրույթը, ըստ որի, ժողովուրդը իրավունք ունի ճնշում գործադրել այն իշխանության վրա, որը պաշտոնապես ընտրված է: Սա տեսական մի մոտեցում է: Ուզում եմ ասել, որ Շարմազանովը շատ սխալվում է, եթե սա ընդունել է որպես Սերժ Սարգսյանի լեգիտիմության ճանաչում: Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականները և' 2008թ.-ի ,և' 2013թ.-ի վերաբերյալ, ոչ մի սանտիմետր չեն փոխվել», - ասել է Լևոն Զուրաբյանը` հորդորելով «Շարմազանովին շատ չհրճվել»: