Ռոհանին կայցելի Մոսկվա


Ռոհանին կայցելի Մոսկվա
Մարտ 23 14:10 2017

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Ռոհանիի և Պուտինի բանակցությունները կկայանան մարտի 28-ին:

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է դիտարկել ռուս-իրանական համագործակցության հարցերի ամբողջ համալիրը: Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարներին: Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր: