Երևանում կլինի +20 աստիճան տաքություն


Երևանում կլինի +20 աստիճան տաքություն
Մարտ 23 13:58 2017

Հայաստանը մարտի 23-ից մինչև մարտի 27-ը ներառյալ գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան: Առաջիկա 5 օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, մարտի 27-ին Երևանում հասնելով մինչև +20 աստիճանի», նշել է Գագիկ Սուրենյանը: