Խնդրում եմ անձնական ձեր «կոնտրոլի» տակ վերցնեք. Կարապետյանը՝ Գասպարյանին


Խնդրում եմ անձնական ձեր «կոնտրոլի» տակ վերցնեք. Կարապետյանը՝ Գասպարյանին
Մարտ 23 13:53 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց Ճանապարհային ոստիկանության ոլորտում առկա խնդիրները:

Վարչապետը դիմեց  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` ասելով, թե Ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են: «Պարոն Գասպարյան, խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ վերջին ժամանակներս Ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են»,- նշեց վարչապետը։

Վլադիմիր Գասպարյանին առաջարկվեց ՃՈ-ն վերցնել սեփական հսկողության ներքո։ «Խնդրում եմ անձնական ձեր «կոնտրոլի» տակ վերցնեք»,- հանձնարարեց Կարապետյանը։