Ժողովուրդ ջան, անհնարին ոչինչ չկա․ Ծառուկյանը՝ Գեղարքունիքում


Ժողովուրդ ջան, անհնարին ոչինչ չկա․ Ծառուկյանը՝ Գեղարքունիքում
Մարտ 23 13:22 2017

Այսօր ՝ մարտի 23-ին, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ։

«Ժողովուրդ ջան, անհնարին ոչինչ չկա, հարկավոր ա ժողովրդին սիրել, ժողովրդի մասին մտածել։ Եթե մարդկանց հիմնական խնդիրը չկարգավորեմ, ծրագիրը չիրականացնեմ, ժողովրդի մոտ վստահությունը, հավատը կկորի։ Դրա համար այսօր ձեզ ասում եմ՝ կտաք 50+1տոկոս ձայն, առաջին որոշումը լինելու է այն 15 կետը, որ ներկայացրել եմ, դրանից հետո ներդրումների խնդիրն է, որն այսօր պարտադիր է», - ասել է Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանը բնակիչներին հորդորել է հավատով ու հույսով մոտենալ՝ ասելով, թե ավելի վատ ժամանակներ են եղել՝ հիշեցնելով 90-ական թվականների սկիզբը․ «Հաց չի եղել, լույս չի եղել, մարդիկ հույսով-հավատով յոլա են գնացել։ Այնպես որ, դուք պետք ա գնաք ընտրության, ձեր իրավունքն է, 5 տարին մեկ ա տրվում, եթե սխալ որոշում կայացնեք, ոչ մեկին չմեղադրեք, դուք ձեզ կմեղադրեք, կամ ում հավատացել, ձայն եք տվել, նրանից էլ գնացեք պահանջեք։ Պետք է համակարգ փոխվի, օրենք փոխվի»։