Ավարտվել է ընտրություններում տեխնիկական սարքավորումը սպասարկող ԱԻՆ 600 աշխատակցի ուսուցումը


Ավարտվել է ընտրություններում տեխնիկական սարքավորումը սպասարկող ԱԻՆ 600 աշխատակցի ուսուցումը
Մարտ 23 13:07 2017

Այսօր ավարտվել է ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների պատրաստման դասընթացը:

Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում կազմակերպվել է ԱԻՆ աշխատակիցների ուսուցում` նպատակ ունենալով ձևավորել տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր:

Լոռու և Գեղարքունիքի մարզերում դասընթացներին ներկա է նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Խոսելով դասընթացների մասին՝ Դ. Կարապետյանը նշեցլ է. «Այս դասընթացների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության 600 աշխատակիցներ ուսուցանվել են` հանրապետության ողջ տարածքում ձևավորելով ռեզերվային խմբեր, որոնք արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը, եթե որևէ ընտրատեղամասում ներգրավման անհրաժեշտություն լինի»:

Փոխնախարարը հորդորել է նաև ընտրատեղամասերում պահպանել քաղաքական չեզոքություն և քաղաքացիներին մատուցել որակյալ ծառայություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված ձեռնարկներով և նմուշ-օրինակով կազմակերպված դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք՝ ուսուցանվողների գիտելիքներն ու հմտությունները գնահատելու համար: