6 հանցագործներ անչափահաս աղջկա բռնաբարության ուղիղ հեռարձակում են իրականացրել


6 հանցագործներ անչափահաս աղջկա բռնաբարության ուղիղ հեռարձակում են իրականացրել
Մարտ 23 12:45 2017

Տղամարդկամց խումբը Facebook-ում անչափահասի բռնաբարության ուղիղ հեռարձակում է իրականացրել, հաղորդում է Associated Press-ը։

Տուժածի մայրը մարտի 20-ին՝ երկուշաբթի օրը դիմել է Չիկագոյի ոստիկանական բաժին։ Իրավապահներին նա ասել է, որ կիրակի օրը իր 15-ամյա դուստրն անհետացել է եւ ներկայացրել աղջկա մասնակցությամբ առցանց հեռարձակման սքրինշոթը։

Աղջկան հաջորդ օրը գտել ու ծնողներին են հանձնել։ Սակայն ոստիկաններին չի հաջողվել պարզել չարագործների անձն ու ձերբակալել նրանց՝ չնայած որ աղջկա խոսքով՝ նրանցից մեկին անձամբ է ճանաչում։

Նշվում է, որ բռնաբարությանը մասնակցել է վեց տղամարդ, իսկ եւս 40 մարդ առցանց հետեւել է դրան։