Սյունիքի մարզում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է


Սյունիքի մարզում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Մարտ 23 12:30 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում և Քաջարան քաղաքում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: