Թրամփն իրանցիներին շնորհավորել է Նովրուզի առթիվ ու ասել, որ նրանք «ԱՄՆ-ի ամենահաջող ներգաղթյալներն են»


Թրամփն իրանցիներին շնորհավորել է Նովրուզի առթիվ ու ասել, որ նրանք «ԱՄՆ-ի ամենահաջող ներգաղթյալներն են»
Մարտ 23 12:02 2017

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը փորձում է որոշ ժամանակով արգելել Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաև այդ երկիրն անվանել է «աշխարհում թիվ 1 ահաբեկչական պետություն», Նովրուզի կապակցությամբ շնորհավորել է իրանցիներին:

Ինչպես հայտնում է Reuters-ը, Սպիտակ տունը տարածել է Նովրուզի կապակցությամբ Թրամփի շնորհավորական ուղերձը:

«Նովրուզը պարսկերենով նշանակում է «նոր օր»: Այն առանձնահատուկ նշանակություն ունի վերջին տասնամյակների ընթացքում մեր երկրում հաստատված ու ազատ հողում նոր կյանք սկսած իրանցիների համար: Տարիներ շարունակ ես լավ ընկերություն եմ արել ԱՄՆ-ում բնակվող իրանցիներիր հետ, որոնց համարում եմ երկրի ժամանակակից պատմության լավագույն միգրացիոն խումբը»:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրել է 2 միգրացիոն հրամանագիր, որոնք 90 օրով արգելում են առավելապես մահմեդական բնակչություն ունեցող մի շարք պետությունների՝ այդ թվում նաև Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Սակայն որոշ նահանգային դատարանների որոշմամբ՝ փաստաթղթերի գործողությունը կասեցվել է:

Նշենք, որ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր չեղարկել Իրանի ու «միջնորդ 6-յակ»-ի միջև կնքված պատմական միջուկային համաձայնագիրը՝ այն որակելով որպես «երբևէ կնքված վատագույն պայամանագիրը»: