Կարեն Կարապետյանը «Սևան» ազգային պարկի տնօրենին կազատի՞ աշխատանքից


Կարեն Կարապետյանը «Սևան» ազգային պարկի տնօրենին կազատի՞ աշխատանքից
Մարտ 23 11:46 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ: Կարապետյանն ասաց, թե  Սևանա լճի հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական, սոցիալ-տնտեսական նշանակություն, այլ նաև պարունակում են լուրջ տնտեսական ներուժ, հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Այդ տնտեսական ռեսուրսները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում :

Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին և գործադիրի բոլոր շահագրգիռ մարմիններին երկու մասյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2018թթ զարգացման ռազմավարությունը, հաշվի առնելով Սևանա լճի ու հարակից տարածնքների բնապահպանական բվացառիկ նշանակության դերը: Վարչապետը հանձնարարեց ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին քննարկել և մեկ ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում տնտեսական գործունեության իրականացման հատուկ կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ, նախատեսելով գույքահարկով հարկման մեխանիզմների և հարկային քաղաքականության վերաբերյալ ճկուն մոտեցում: Հանձնարարվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը մեկ ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Սևան» ազգային պարկիմտարածքում զբոսաշրջության զարգացմանն ուղղված հատուկ ծրագիր և գործողությունների պլան:

Նրա խոսքով` Սևանա լճի ամբողջ տարածքը գույքագրվելու եւ գոտիավորվելու է:

«Բազմաթիվ ակտիվներ կան, որոնք չեն աշխատում, հատուկ հարկային զոնա ենք ստեղծելու, որտեղ պրոգրեսիվ հարկերով դրդելու ենք ակտիվներ ունեցող մարդկանց, որ գործ անեն: Սևանի հանգստյան գոտու ժամկետը երկարաձգելու ենք: Վարձակալության տրվող տարածները շահագործվում են վարձակալողի քմահաճույքից ու ճաշակից ելնելով, այդ ամենը շատ խիստ պետք է կարգավորվի: Ես չգիտեմ ով է ղեկավարում Սևան ազգային պարկը, պարզում եք` այդ բեռը նա իր վրա վերցնում է թե չէ: Եթե չի կարողանում, ապա առաջարկ եք ներկայացնում նոր տնօրենի վերաբերյալ: Պտտվել եմ ամբողջ տարածքով, մեծ ներուժ ունենք, որին լավ չենք վերաբերվում»,- ասաց Կարեն Կարապետյանը: