Առավոտ 9:30 մոստերի վրա աշխատող չկա, իսկ 5:30 բոլորը «պեռեկուռ» են անում. վարչապետը զայրացել է


Առավոտ 9:30 մոստերի վրա աշխատող չկա, իսկ 5:30 բոլորը «պեռեկուռ» են անում. վարչապետը զայրացել է
Մարտ 23 11:35 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով:  Դրանից մեկը վերաբերում էր մարզային այցերի ընթացքում ծագած խնդրին: «Վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ խիստ անհրաժեշտություն է առաջացել մեր ուշադրությունը հրավիրել դեպի մարզային, համայնքային եւ գյուղական բնակավայրերի ճանապարհների շահագործման, պահպանման եւ ուղևորափոխադրումները ավելի հարմարավետ դարձնելու համար: Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ տասնօրյա ժակետում, որպես պիլոտ կառավարության աշխատակազմ ներկայացնել ձեր տեսլականը մեր սահմանամերձ համայնքների ճանապարհների խնդիրները լուծելու համար»,- ասաց Կարապետյանը: Վարչապետն ասաց, որ պետք է ակտիվացնել աշխատանքները:

Վարչապետի խոսքով՝  առավոտ 9:30 մոստերի վրա աշխատող չկա, իսկ 5:30 բոլորը «պեռեկուռ» են անում: «Ես մի անգամ այդ հարցը տվել եմ, ասել են ժամկետի մեջ է: Եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք, որևիցե աշխատանք չի կատարվում: Քանի անգամ է գնում եւ հատուկ նայում եմ, 9:30 մոստերի վրա աշխատող չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն է, բայց այնպես արեք, որ հետեւողականություն լինի»,- հանձնարարեց Կարապետյանը: