Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան


Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Մարտ 23 11:02 2017

Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Խաչատրյանն ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Արմեն Խաչատրյանն ազատվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը:

Օլեգ Եսայանը նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ: