Չինաստանում աղջիկը գնել է 900 տաքսիների գովազդները իր սիրելի երիտասարդին առաջարկություն անելու համար


Չինաստանում աղջիկը գնել է 900 տաքսիների գովազդները իր սիրելի երիտասարդին առաջարկություն անելու համար
Մարտ 23 00:36 2017

Չինուհին ծախսել է 1.5 հազար դոլար և գնել է 900 տաքսիների գովազդները՝ իր սիրելի երիտասարդին ամուսնության առաջարկություն անելու համար, հայտնում է styler.rbc.ua-ն:

Երկու ժամվա ընթացքում առաջարկությունը ցուցադրվել է ավտոմեքենաների տանիքներին տեղադրված լուսային ցուցանակների վրա, ինչի համար աղջիկը ծախսել է 1453 դոլար: «Չժան Ցզյան Ֆեն, ես ցանկանում եմ ամուսնանալ քեզ հետ, կհամարձակվե՞ս դու ամուսնանալ ինձ հետ»,- գրված է եղել ցուցանակում:

Չինական լրատվամիջոցները հայտնել են, որ երիտասարդը ընդունել է համարձակ աղջկա առաջարկը: