Տնական միջոց՝ հարթ որովայն ունենալու համար


Տնական միջոց՝ հարթ որովայն ունենալու համար
Մարտ 23 00:28 2017

Այս տնական ու մաքրող միջոցն անչափ արդյունավետ է նյութափոխանակության, հարթ որովայն ունենալու համար։ Այն պետք է խմել ընթրիքից 2 ժամ անց, քնելուց մի քանի ժամ առաջ։ 2-3 շաբաթից անպայման կզգաք դրա արդյունքը։
Ինչպես պատրաստել այս ըմպելիքը՝ 50 գրամ վարսակի փաթիլներ 100 գրամ սև սալորի չիր 150 գրամ թարմ բազուկ 1,5 լիտր եռման ջուր: Մաքրեք բազուկը, լվացեք, լվացեք սալորաչիրը, բազուկն անցկացրեք քերիչով, բոլոր բաղադրիչները լցրեք կաթսայի մեջ ու վրան լցրեք եռման ջուրը, 15 րոպե եփեք ցածր կրակի վրա, կիսաբաց կափարիչով։ Այնուհետեւ քամեք ու թողեք սառչի, երեկոյան խմեք։ Իսկ մնացած խյուսը կարող եք ուտել առավոտյան՝ նախաճաշին։ 2-3 շաբաթ օգտագործեք այս ըմպելիքը։