Հոգեբանական թեստ. ո՞ր մատի վրա եք գերադասում մատանի կրել


Հոգեբանական թեստ. ո՞ր մատի վրա եք գերադասում մատանի կրել
Մարտ 23 00:19 2017

Մատնեմատ
Այս մատի վրա մատանի կրելու սովորությունը, բացառությամբ ամուսնական մատանու, հուշում է, որ այդ մարդը սիրում է ճխություն։ Նա մշտապես ձգտում է հաճույք ստանալ կյանքից և լավ ժամանակ անցկացնել։ Մատնեմատին մատանի կրում են ռոմանտիկ կերպարները։ Եթե այդ մատանին փոքրիկ է, ապա դա նշանակում է, որ մարդը հավասարակշռված և հանգիստ մարդ է, ով մշտապես վստահ է իր ուժերում։ Եթե մատանին չափազանց ճչուն և աչքի ընկնող է, ապա ամենայն հավանականությամբ այդ մարդը սիրում է զգացմունքային ու բուռն արտահայտել իր ապրումներև և դա երբեմն կարող է հասնել ընդհուպ մինչև հիստերիկ նոպաների։


Ցուցամատ
Ցուցամատի վրա առկա մատանին հուշում է, որ այդ մարդը ձգտում է իշխանության։ Ընդ որում, այդ ձգտումով հանդերձ, նա կարող է լինել անվճռական ու ամաչկոտ։ Հաճախ, այսպիսի մարդիկ ենթարկվում են այլոց ազդեցությանն ու խնդիրներ են ունենում այլ մարդկանց հետ շփվելիս։ Ցուցամատին մատանի կրելով, այսպիսի մարդիկ ձգտում են ավելի շատ վճռականություն ու հավատ ձեռք բերել՝ առ սեփական ուժեր։


Միջնամատ
Սովորաբար միջնամատի վրա կրում են ընտանեկան զարդերը, ինչը վկայում է նախնիների հետ կապ պահպանելու ձգտման մասին։ Նաև, միջնամատին կրած մատանին հուշում է դրա տիրոջ կշռադատվածության, իմաստունության և կարևոր իրավիճակներում առողջ բանականությամբ առաջնորդվելու ունակության մասին։ Եթե մատանին խոշոր չէ և ճաշակով է, ապա դա հուշում է, որ դրա տերն ունի արժանապատվության զգացում, իսկ մեծ մատանին վկայում է չափազանց փառասիրության ու գոռոզության մասին։


Ցուցամատ
Եթե մարդը մատանի է կրում բութ մատին, ապա նա ձգտում է իր վրա գրավել ուիշների ուշադրությունը։ Հաճախ նման մարդիկ ինքնահաստատվելու բուռն ցանկություն ունեն, հատկապես՝ սեքսուալ առումով։ Բութ մատին մատանի են կրում էներգիայով և էմոցիաներով լի մարդիկ, ում կյանքի իմաստը պայքարն է՝ հանուն շրջապատի ուշադրությանն արժանանալու։


Ճկույթ
Ճկույթին մատանի կրում են ստեղծարար անհատականությունները։ Հաճախ, այս մատի վրա մատանի կրելիս կտեսնեք դիզայներների, դերասանների, նկարիչների, կոմպոզիտորների ու արվեստի աշխարհի այլ ներկայացուցիչների։ Սակայն երբեմն այս մատին մատանի կերում են նաև այնպիսիք, ովքեր ոչ մի կապ չունեն արվեստի հետ։ Այդ պարագայում հավանաբար գործ ունենք ստեղծագործ հոգի ունեցող մարդու հետ, ինչպես նաև ազարտային խաղերին ու ֆլիրտին հակված անհատականություների։ Բոլոր դեպքերում, նրանք շատ հետաքրքիր կերպարներ են, ում հետ շփումը երբեք չի ձանձրացնում։