ԱՄՆ-ում ինդեքսների փլուզումից հետո անկում է սկսվել ասիական բորսաներում


ԱՄՆ-ում ինդեքսների փլուզումից հետո անկում է սկսվել ասիական բորսաներում
Մարտ 22 23:32 2017

Մարտի 22-ին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործնականում բոլոր ֆոնդային ինդեքսներն իջնում են ներդրողների այն կասկածների ֆոնին, թե ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփին կհաջողվի արագ եւ ամբողջապես իրականացնել խոստացված բարենորոգումները, որոնք նպատակամղված են աշխարհի խոշորագույն տնտեսության աճի աջակցմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ամերիկյան ֆոնդային ինդեքսները նախօրյակին սրընթաց նվազել են ավելի քան 1 տոկոսով՝ անցյալ տարվա սեպտեմբերից ի վեր ռեկորդային տեմպերով: Ճապոնական Nikkei 225 ինդեքսն ընկել է 1,9 տոկոսով, ավելի ընդարձակ Topix-ը՝ 1,8 տոկոսով: Չինական Shanghai Composite նվազել է 0,8 տոկոսով, Հոնկոնգի Hang Seng-ը՝ 1,5 տոկոսով, հարավկորեական KOSPI-ն՝ 0,6 տոկոսով: Ավստրալական S&P/ASX 200-ն իջել է 1,6 տոկոսով, նորզելանդական NZX 50-ը՝ 0,4 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: