ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կգլխավորի Կոնեկտիկուտի` Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումը


ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կգլխավորի Կոնեկտիկուտի` Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումը
Մարտ 22 22:53 2017

Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանձնաժողովը վերջերս ներկայացրել է 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման ծրագիրը:

Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, ոգեկոչման արարողությունների մեկնարկը կտրվի ապրիլի 22-ին Կոնեկտիկուտի Կապիտոլիումի սրահներից մեկում: Միջոցառման գլխավոր բանախոսն է լինելու Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը (2004-2006թթ»):

Ջոն Էվանսը հայտնի է Ցեղասպանության ճանաչման հարցում իր դիրքորոշմամբ և 2005-ի փետրվարին Բուշի վարչակազմի քաղաքականությունից հրաժավելու համար: Նա «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է, որի շնորհանդեսը կայացել է 2016-ի ապրիլի 22-ին: