Արքայազն Հարին իր սիրելիին ժամադրության է հրավիրել դատարկ թանգարանում


Արքայազն Հարին իր սիրելիին ժամադրության է հրավիրել դատարկ թանգարանում
Մարտ 22 21:43 2017

Վերջին ժամանակներում արքայազն Հարին նախանձելի ամուրիից վերածվել է հոգատար փեսացուի: Մամուլում գնալով հաճախ են հայտնվում բրիտանացի արքայազնի և «Ֆորս մաժոր» հայտնի սերիալի դերասանուհի Մեգան Մարքլի համատեղ լուսանկարները:

Լրատվամիջոցների տեղեկացմամբ վերջերս Հարին իր սիրելիին ժամադրության է հրավիրել դատարկ թանգարանում: Ասում են՝ աղջիկը վաղուց էր երազում այցելել Լոնդոնի Բնական գիտությունների թանգարան: Հարին պայմանավորվել է թանգարանի ղեկավարության հետ, որ թույլ տան իրենց թանգարանի փակվելուց հետո այնտեղ մի քանի ժամ անցկացնեն: Ղեկավարությունը, բնականաբար, չի մերժել արքայազինին: