Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը


Վրաստանի ՊՆ-ն արձագանքել   է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը
Մարտ 22 21:36 2017

Վրաստանի ՊՆ-ն արձագանքում է Վրաստանի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը:

Հայտարարության մեջ ասվում է․

«Տարածված տեղեկատվության համաձայն, թե իբր այսօր Վրաստանի տարանցիկ նշանակություն ունեցող ճանապարհով ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել:

Հիշեցնենք, որ ռազմամթերքի տարանցման նպատակով արդեն տարիներ է ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ռուսաստանը Վրաստանի ՊՆ-ին չեն դիմել և, հետևաբար, թույլտվություն չի եղել»,-նշված է հայտարության մեջ։