Սիրիայի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը լինելու է առանց պատրանքների և անիրական սպասումների. Մոսկվա


Սիրիայի շուրջ բանակցությունների 5-րդ փուլը լինելու է առանց պատրանքների և անիրական սպասումների. Մոսկվա
Մարտ 22 21:12 2017

Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը մեկնարկելու է մարտի 23-ին Ժնևում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
Սիրիայի կառավարական ուժերը մարտի 19-ին հատուկ գործողություններ են իրականացրել զինյալների դեմ Դամասկոսի արևելքում և այս ամենի ֆոնին Ժնևում կայանալիք բանակցությունների ժամանակ քայեր են ձեռնարկվելու կողմերին երկխոսության դաշտ բերելու ուղղությամբ և քննարկումներ են լինելու սահմանադրական նախագծի վերաբերյալ:
Պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ մեծ ակնկալիքներ չունի բանակցությունների այս հերթական փուլից, սակայն կոչ է արել Սիրիայի կառավարական կողմին և ընդդիմադիրներին քայլեր ձեռնարկել խնդիրների քաղաքական կարգավորման ուղղությամբ:
«Սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների 5-րդ փուլը լինելու է առանց պատրանքների և անիրական սպասումների»,- նշել է ռուսական կողմը: